Փաշինյան. Եկամտահարկի փոփոխման 2 տարբերակ կա

Փաշինյան. Եկամտահարկի փոփոխման 2 տարբերակ կա

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է եկամտային հարկի առաջարկվող փոփոխություններին՝ գործողհարկային համակարգըորակելով որպես վատ, քանի որ խրախուսում է ստվերը և չի խրախուսում աշխատավարձերի բարձրացումը:

Նա նշել է, որ եկել է տնտեսական բարեփոխումներով տնտեսությանը զարկ տալու ժամանակը: Խոսելով հարկային համակարգի բարեփոխման անհրաժեշտության մասին՝ նա նշել է, որ կա մի քանի առաջարկ.

1․ Հարկման 3 սանդղակի փոխարեն ձևավորել 2 սանդղակ՝ սահմանելով, որ մինչև 250 000 դրամ աշխատավարձ ստացողները վճարեն 20% եկամտահարկ, իսկ ավելի բարձր աշխատավարձ ստացողները հարկվեն եկամտահարկի 25% դրույքաչափով։

2․ Կամ` սահմանել 23% համահարթ եկամտահարկ՝ համահարթ եկամտահարկ, շահութահարկ և դիվիդենտային հարկ. Այսինքն՝ եկամտահարկը բոլոր չափի աշխատավարձերի համար այս դեպքում կլինի 23 տոկոս:

Այնուհետև վարչապետ անդրադարձել է երկու տարբերակի առավելություններին և թերություններին:

Ըստ նրա, 1-ին տարբերակը կիռաելու դեպքում որոշ չափով կավելանան մինչև 250 000 դրամ ստացողների եկամուտները։ Սակայն, ըստ նրա, երկաստիճան համակարգը կշարունակի խրախուսել ստվերային աշխատավարձը, քանի որ եթե կա 2 սանդղակ, որից մեկը ցածր է շահութահարկ + դիվիդենտի հարկ կոմբինացիայից, գործատուները կարող են շահագրգռված լինել բուն աշխատավարձերը չվճարել, որ քիչ հարկ մուծեն

Խոսելով 2-րդ տարբերակի մասին՝ Փաշինյանն ասել է, որ եկամտահարկի և շահութահարկի հարթ տարբերակի առկայությունը կարևորում են պոտենցիալ ներդրողները: Նա հավելել է նաև, որ այս հարկային համակարգը պարզ է, և խրախուսում է, որ աշխատավարձի ստվերային մասերը դուրս գան ստվերից։

«Կառավարությունը պատրաստ է ստանձնել պարտավորություն, որ առաջիկա տարիների ընթացքում տարեկան նվազագույնը 0,5%-ով համահարթ եկամտային հարկը իջեցնելու է, այդպիսով առաջիկա 5 տարիների ընթացքում հասնելով միասնական 20%-ի»,-ասել է Փաշինյանը։

Ըստ վարչապետի, այս տարբերակի ամենակարևոր թերությունն, այն է, որ համահարթ համակարագից ամենաշատն օգտվում են բարձր աշխատավարձ ստացողները։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---