Forbes. Սարկիսովները՝ ՌԴ ամենահարուստ ընտանիքների տասնյակում

Forbes. Սարկիսովները՝ ՌԴ ամենահարուստ ընտանիքների տասնյակում

PanARMENIAN.Net - Forbes ամսագիրը հրապարակել է ՌԴ ամենահարուստ ընտանիքների 2018թ. վարկանիշը, որով գնահատվում է խոշոր բիզնեսով զբաղվող նույն ընտանիքի բոլոր անդամների համատեղ կարողությունը:

Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցանկում է ընդգրկվել նաև հայազգի գործարարներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովների ընտանիքը:

Ըստ պարբերականի, Սարկիսով եղբայրներից յուրաքանչյուրը 750 մլն դոլար կարողություն ունի: 1,5 մլրդ դոլար ընդհանուր ցուցանիշով Սարկիսովները զբաղեցրել են ՌԴ ամենահարուստ ընտանիքների վարկանիշի 6-րդ հորիզոնականը:

Սերգեյ Սարկիսովը «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է, իսկ Նիկոլայ Սարկիսովը՝ «ՌԵՍՈ-Գարանտիա» խմբի գլխավոր տնօրենի տեղակալը: Սարկիսովներին է պատկանում ՝ «ՌԵՍՈ-Գարանտիա» խմբի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը, ինչպես նաև խոշոր անշարժ գույք արտասահմանում: Նրանց է պատկանում 115 հա հող Մոնակոյում, 3 տուն Լոս Անջելեսում, Առևտրա-արդյունաբերական պալատի շենքը Փարիզում, առանձնատուն Լոնդոնում, դղյակ և այլ անշարժ գույք Ֆրանսիայում, բիզնես կենտրոն, 3 փենթհաուս և հողատարածքներ Վիլնյուսում:

Forbes-ի վարկածով 2016-ին Սարկիսով եղբայրները նույնպես 6-րդ հորիզոնականում էին ՌԴ ամենահարուստ ընտանիքների վարկանիշում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---