ՀՀ նախագահը երկարաժամկետ լարվածություն չի տեսնում հայ-ռուսական հարաբերություններում

ՀՀ նախագահը երկարաժամկետ լարվածություն չի տեսնում հայ-ռուսական հարաբերություններում

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, խոսելով Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպումից իր ակնկալիքների մասին, հայտարարել է, որ ցանկացած հանդիպում մեծ երկրի ղեկավարի հետ ՀՀ ղեկավարության համար շատ էական է ու կարևոր: «Մասնավորապես, Ռուսաստանի նախագահի հետ, շատ կարևոր է», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Պատասխանելով այն հարցին, թե տեսնո՞ւմ է լարվածություն հայ-ռուսական հարաբերություններում՝ ՀՀ նախագահն ասել է որ ինքը երկարաժամկետ, լայն ու խորը լարվածություն չի տեսնում հայ-ռուսական հարաբերություններում:

«Չեմ սպասում ու չեմ կարծում, որ երբևէ կլինի», - ընդգծել է Արմեն Սարգսյանը։

Նախագահը չի կարծում, որ հանրությունը ամեն մի հանդիպումից պետք է ակնկալիք ունենա։ «Որովհետև հայ-ռուսական հարաբերությունները դարերի հարաբերություն են, կառավարությունը պետք է հարաբերություններ ունենա ու ամեն անգամ մեկ-երկու հանդիպումից դրամա պետք չէ սարքել», - ասել է նախագահը։

Նա նշել է, որ հանդիպումն անցնելու է դրական ու բարեկամական մթնոլորտում։

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:Դա կլինի ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի երրորդ հանդիպումը։Առաջին անգամ երկու երկրների ղեկավարները հանդիպել են Սոչիում մայիսի 14-ին ՝ ԵՏՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովում: Հաջորդ հանդիպումը կայացել է հունիսի 13-ին Մոսկվայում՝ Փաշինյանն այցելել էր ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---