Արմեն Սարգսյանը պատրաստ է հնարավորինս աջակցել PicsArt-ի զարգացմանը

Արմեն Սարգսյանը պատրաստ է հնարավորինս աջակցել PicsArt-ի զարգացմանը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն ՍարգսյանըՀայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման միտումներին ու հեռանկարներին, հայաստանյան ստարտափերի հետ համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել PicsArt ընկերություն ղեկավարների հետ: Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել ընկերության զարգացմանը:

PicsArt այցի շրջանակում նախագահը ծանոթացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերության ծրագրերին ու գործունեությանը:

Շրջայցի ընթացքում PicsArt-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանն ու գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը նախագահին են ներկայացրել ընկերության գործունեության առանձնահատկությունները, կառավարման համակարգի մոտեցումները, կառուցվածքը, ընդհանուր քաղաքականությունը, ինչպես նաև PicsArt հավելվածի հնարավորությունները: Նշվել է, որ ներկայումս հավելվածը 30 լեզվով հասանելի է ամբողջ աշխարհում՝ iOS, Android և Windows հարթակներում: Հավելվածն ամսական 100 միլիոնից ավելի ակտիվ օգտատեր է ունենում, ովքեր ստեղծում և վերափոխում են մոտ մեկ միլիարդ պատկեր և տեսանույթ։

Նախագահը ծանոթացել է ընկերության պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց կատարած աշխատանքով:

Նախագահին են ներկայացվել ընկերության հետագա գործունեության ուղղությունները, միջազգային համագործակցության ներկա իրավիճակն ու ընդլայնման ծրագրերը, ինչպես նաև ընկերության կողմից իրականացվող կրթական ծրագրերն ու կրթական հաստատություների հետ համագործակցության խնդիրները:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---