ՌԴ-ն կսահմանափակի օտարերկրյա աշխատակիցների քանակը շինընկերություններում

ՌԴ-ն կսահմանափակի օտարերկրյա աշխատակիցների քանակը շինընկերություններում

PanARMENIAN.Net - ՌԴ կառավարությունը 2019 թվականից կսահմանափակի օտարերկրյա աշխատակիցների քանակը շինարարական ընկերություններում՝ հասցնելով թույլատրելի թիվը ընկերության աշխատակիցների ընդհանուր թվի 80%-ին: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:

«Ես կցանկանայի ուշադրություն հրավիրել շինարարության ոլորտում ներգրավվող օտարերկրյա աշխատուժի կրճատման վրա՝ այդ ոլորտում են հիմնականում աշխատում ներգաղթյալները: Ենթադրվում է, որ օտարերկրյա աշխատակիցների քանակը շինարարությունում չպետք է գերազանցի 80%-ի շեմը»,-ասել է Գոլիկովան, գրում է Ինտերֆաքսը:

Ըստ նրա, կառավարության որոշման համապատասխան նախագիծը համաձայնեցված է գերատեսչությունների հետ և ստացել է աշխատակիցների և գործատուների միավորումների հավանությունը:

Ըստ «Ռոսստատի», շինարարության ոլորտում 6,3 մլն մարդ է աշխատում, որոնց զգալի մասը ներգաղթյալներ են, հավելել է Գոլիկովան: Երբ որոշումն ուժի մեջ մտնի, այդ տեղերի մի մասը ռուսաստանցիները կզբաղեցնեն:

Միևնույն ժամանակ, կառավարության մամուլի ծառայությունում հայտնել են, որ նոր որոշումը չի առնչվի Մոսկվային, Խաբարովսկի երկրամասին և Ամուրի շրջանին: Այդ վայրերում քվոտան կմնա նույնը՝ 100%:

2017 թվականին ՀՀ-ից Ռուսաստան արտագնա աշխատանքի է մեկնել մոտ 230.000 մարդ:Եվս 143 000 քաղաքացի մշտական կամ ժամանակավոր բնակության թույլտվություն ուներ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---