ԵԺԿ նախագահ. Հուսով եմ՝ ՀՀ վարչապետը կհարգի օրենքի գերակայությունը և օրենսդիր մարմնի անկախ լինելը

ԵԺԿ նախագահ. Հուսով եմ՝ ՀՀ վարչապետը կհարգի օրենքի գերակայությունը և օրենսդիր մարմնի անկախ լինելը

PanARMENIAN.Net - Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոլը, անդրադառնալով ներհայաստանյան իրավիճակին, հայտարարել է, որ քաղաքացիական դրսևորումները միշտ են լեգիտիմ, սակայն դրանք չպետք է փոխարինեն խորհրդարանական ժողովրդավարության գործընթացներին: Այդ մասին նրա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

Նա հուսյ է հայտնել, որ Հայաստանի վարչապետը կհարգի օրենքի գերակայությունը և օրենսդիր մարմնի անկախ լինելը:

«Չնայած Քաղաքական վեհաժոովում հիմնականում կենտրոնացած ենք եվրոպական ընտրությունների վրա, սակայն, պետք է նաև ուշադիր հետևենք Արևելյան հարևանության երկրներում տեղի ունեցող զարգացումներին»,- գրել է ոզեֆ Դոլը։

Նա նշել է, որ հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության միջազգային քարտուղար Արմեն Աշոտյանի հետ, որը ներկայացրել է նոր կառավարության օրոք տիրող իրավիճակը:

«Ես կշարունակեմ հետամուտ լինել իրավիճակին: Քաղաքացիական դրսևորումները միշտ են լեգիտիմ, սակայն դրանք չպետք է փոխարինեն կամ խոչընդոտեն խորհրդարանական ժողովրդավարության գործընթացներին»,-նշել է ԵԺԿ նախագահը։

Ավելի վաղ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր հանդիպման մասին՝ նշելով, որ Դոլին ներկայացրել է Հայաստանում առկա մարտահրավերներն ու զարգացումները՝ անդրադառնալով նաև տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---