Վարչապետ. Արցախի հարցում որևէ մեկը չի կարող մեզ հետ սպառնալիքի և հարկադրանքի լեզվով խոսել (վիդեո)

Վարչապետ. Արցախի հարցում որևէ մեկը չի  կարող մեզ  հետ սպառնալիքի և հարկադրանքի լեզվով խոսել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է, որ Արցախի խնդրի կարգավորման հարցում որևէ մեկը չի կարող Հայաստանի հետ սպառնալիքի, հարկադրանքի և ուժի լեզվով խոսել։

«Գերագույն գլխավոր հրամանատարի կարևորագույն հմտությունը դժվար և օրհասական պահին ժողովրդին և զինված ուժերին համախմբելու կարողությունն է։ Կարծում եմ՝ սա մեր ռազմաքաղաքական կարևորագույն առավելություններից մեկն է, որն ավելացել է նախկինում մեր ունեցած մյուս առավելությանը՝ ուժեղ և մարտունակ բանակ ունենալուն», - ասել է վարչապետը։

Ըստ վարչապետի, Ադրբեջանը շատ երկար տարիներ իր դիրքորոշումով ապացուցել է, որ ԼՂ հարցի կարգավորման իր պատկերցումը պատերազմն է։

«Սա նշանակում է, որ ՀՀ-ն և հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի տալու հուժկու հակահարված։ Մեր զինվորներին ուզում եմ ասել՝ դուխով», - ասել է Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձել է նաև ՀՀ զինված ուժերի մարտունակությանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մեխանիզմներին և հնարավորություններին, հայ-ռուսական գործակցությանն ու ՀԱՊԿ գործունեությանը:

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---