// IP Marketing video - START// IP Marketing video - END

ԱՄՆ-ն հետ է կանչել դեսպաններին Պանամայից, Դոմինիկանայից և Սալվադորից

ԱՄՆ-ն հետ է կանչել դեսպաններին Պանամայից, Դոմինիկանայից և Սալվադորից

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն խորհրդակցությունների համար հետ է կանչել դեսպաններին Պանամայից, Դոմինիկանայից և Սալվադորից: Ինչպես հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Հաուերթը, դա կապված է այն հանգամանքի հետ, որ վերոնշյալ երկրները խզել են դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ:

«Վաշինգտոնում խորհրդակցությունների ժամանակ դիվանագետները քննարկելու են, թե ինչպես ԱՄՆ-ն կարող է սատարել ժողովրդավարական ինստիտուտներին և տնտեսությանը Կենտրոնական Ամերիկայում և Կարիբներում»,-ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ, գրում է «Կոմերսանտը»:

ԱՄՆ-ն ունի հարաբերություններ Թայվանի հետ, թեև պաշտոնապես չի ճանաչում:

Չինաստանը բազմիցս է նշել, որ անթույլատրելի է համարում ԱՄՆ և Թայվանի շփումները, որոնք հակասում են միասնական Չինաստանի գաղափարին, որը համարվում է ԱՄՆ և ՉԺՀ հարաբերությունների հիմքը: Չինաստանը Թայվանն իր տարածքն է համարում:

 Ուշագրավ
2007-ին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի պայմանագիր են կնքել
Սպասվում է, որ դրանք պաշտոնապես կներկայացվեն հունիսի 26-ին
Քննարկումը կայանալու էր հունիսի 12-ին, սակայն Իսրայելի օրենսդիր մարմինը տեղափոխեց քննարկումը