ՀՀ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Մակեդոնիա

ՀՀ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Մակեդոնիա

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը մեկնել են ՆՀՀ Մակեդոնիա, որտեղ սեպտեմբերի 9-ին կայանալու է Ազգերի Լիգայի ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը:

Խաղը կկայանա Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, հայտնում էՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է հետևյալ կազմով՝

Դարպասապահներ.

Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա)

Արամ Հայրապետյան, «Բանանց»

Անատոլի Այվազով, «Բանանց»

Պաշտպաններ.

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Հայկ Իշխանյան, «Գանձասար-Կապան»

Անդրե Չալըշըր, «Գյոտեբորգ» (Շվեդիա)

Հրայր Մկոյան, «Ալաշկերտ»

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)

Կիսապաշտպաններ.

Իվան Յագան, «ԿԱՍ Էուպեն» (Բելգիա)

Գևորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա)

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)

Մարկոս Պիզելլի, «Ակտոբե» (Ղազախստան)

Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)

Արաս Օզբիլիս, «Վիլլեմ II» (Հոլանդիա)

Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»

Գոռ Մալաքյան, «Արարատ Արմենիա»

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ»

Հարձակվողներ.

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)

Վնասվածքի պատճառով թիմի հետ չի մեկնել Արմեն Մանուչարյանը: ՆՀՀ Մակեդոնիայում թիմին կմիանա Նարեկ Պետրոսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---