Apple-ի սարքերը կթանկանան, եթե ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր սահմանի չինական ապրանքների համար

Apple-ի սարքերը կթանկանան, եթե ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր սահմանի չինական ապրանքների համար

PanARMENIAN.Net - Ամերիկյան Apple ընկերությունը զգուշացրել է, որ իր արտադրանքը կարող է թանկանալ, եթե նոր մաքսատուրքեր սահմանվեն Չինաստանից ներմուծվող ապրանքների համար: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը, հղում անելով նամակին, որն ընկերությունն ուղարկել էր ԱՄՆ առևտրային ներկայացուցչություն: Փաստաթուղթը ընդունվել է սեպտեմբերի 5-ին:

«Մեր մտահոգությունն այն է, որ դրանք ավելի շատ կվնասեն ԱՄՆ-ին և ԱՄՆ մրցունակությունը կնվազի, իսկ ամերիկացի սպառողների համար ավելի բարձր գներ կսահմանվեն»,-ասվում է նամակում:

Նոր մաքսատուրքերի դեպքում կաճեն Apple Watch-ի, անլար Air Pods ականջակալների, Mac mini սեղանի համակարգչի, iPad- ի համար Apple pencil ստիլուսի, ինչպես նաև տարբեր լիցքավորման սարքերի և ադապտերների գները, գրում է «Վեդոմոստին»:

Ուստի Apple-ը խնդրել է երկրի կառավարությանը վերանայել այդ միջոցները:

2018-ի երրորդ եռամսյակում Apple-ը Չինաստանում վաճառքներից $9,6 մլրդ է ստացել, որը կազմում է ընկերության եկամուտների 18%-ը:

Սեպտեմբերի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ևս $267 մլրդ-ի մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---