Փաշինյան. ՀԿԵ-ում 60 մլն դոլարի չարաշահումներ են հայտնաբերվել10 սեպտեմբերի 2018 - 11:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը բարձրացվել է նաև «Հարավկովկասյան երկաթուղում», որը «Ռուսական երկաթուղու» 100%-ով դուստրն է, վերջերս իրականացված խուզարկությունների հարցը: «Կոմերսանտին» տված հարցազրույցում Փաշինյանը ներկայացրել է իրավիճակը՝ նշելով, որ այդ հարցում վայելում է ՌԴ նախագահի լիակատար աջակցությունը: Նա հայտարարել է, որ խոսքը ոչ թե 19.000 դոլարի չարաշահումների, այլ60 մլն դոլարիմասին է: «Ակնհայտ է, որ ՌԴ նախագահը ևս շահագրգռված է կոռուպցիայի դեմ պայքարում: Մենք գործակցելու ենք և այս ոլորտում, և այլ ոլորտներում, որպեսզի չարաշահումներ չլինեն ռուսական ընկերություններում, որոնք գործում են Հայաստանում: Մենք պայմանավորվել ենք, որ այն ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, օրինականությանը, ոչ մի կերպ չի կարող մեկնաբանվել որպես հակառուսական գործողություն»,-ասել է նա: Նա հավելել է, որ քննություն է ընթանում: «Կարող եմ ասել, որ մենք այդ հարցում ՌԴ նախագահի հետ ոչ մի տարաձայնություն չունենք»: Օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են իրականացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գրասենյակում։Առգրավվել են փաստաթղթեր, զննել են աշխատակիցների անձնական իրերը: 2008 թվականին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարմանը Երկաթուղային տրանսպորտային համակարգի փոխանցման մասին կոնցեսիոն պայմանագիր: Համաձայնագրի համաձայն, կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ առաջին քսան տարիների աշխատանքից հետո եւս 10 տարի երկարացման իրավունքով: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |