«Սանիթեքը» տուգանվել է ևս 13 մլն դրամով

«Սանիթեքը»  տուգանվել է ևս 13 մլն դրամով

PanARMENIAN.Net - «Սանիթեք» ընկերությունը ևս մեկ անգամ տուգանվել է աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նշվոի, է, որ քաղաքապետարանի հետ այմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքերով «Սանիթեք» ընկերությանն ուղարկվել են «Համապատասխանության մասին ծանուցումներ» և սահմանվել ողջամիտ ժամկետներ՝ թերությունները վերացնելու համար:

Սակայն, ոչ բոլոր դեպքերում են թերությունները վերացվել ծանուցումներով սահմանված ժամկետներում, որի հիման վրա, պայմանագրին համապատասխան, թողարկվել է «Ծառայությունների ձախողման մասին» ծանուցում և սահմանված կարգով օգոստոս ամսվա կատարողականից պահվել է տուգանք՝ 12,9 մլն դրամի չափով:

Ավելի վաղ,«Սանիթեքը» ընկերությունը տուգանվել էր12 մլն դրամով աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---