Նյու Յորքում 17 տարի անց բացվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից քանդված մետրոյի կայարանը10 սեպտեմբերի 2018 - 17:00 AMT PanARMENIAN.Net - 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից 17 տարի անց Առևտրի համաշխարհային կենտրոնի տակ կրկին բացվել է մետրոյի կայարանը: Այդ կայարանը 2001-ից փակ էր՝ այն կոնսերվացվել էր և մնում էր քանդված վիճակում: Մետրոյի առաջին գծի այդ կանգառը նախկինում կոչվում էր Cortland Street: Այժմ այն վերանվանվել է WTC Cortland, գրում է Deutsche Welle-ն: Վերականգնողական աշխատանքները սկսվել էին 2015-ին, դրանց արժեքը կազմել է 182 մլն դոլար: Կայարանը զարդարում է նկարչուհի Էնն Համիլթոնի խճանկարը՝ ԱՄՆ 1776 թվականի Անկախության հռչակագրից մեջբերումներով: 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետևանքով մոտ 3000 մարդ է զոհվել, ոճրագործներն օգտագործել են առևանգված ինքնաթիռները Նյու Յորքում ԱՀԿ և Վաշինգտոնի մերձակայքում Պենտագոնի շենքը գրոհելու համար: Ահաբեկչությունը դարձավ ամենամեծը պատմության մեջ զոհերի քանակով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |