Հիփոթեքի տոկոսադրույքն աննախադեպ՝ մինչև 5,5%-ի կհասցվի10 սեպտեմբերի 2018 - 18:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդրիների լուծման նպատակով աննախադեպ ցածր՝ 5,5%-ով հիփոթեքային վարկ կտրամադրվի: «ՀՀ-ում սկսվել է վարկային տոկոսադրույքների անկման գործընթաց, մենք որոշ երիտասարդների աննախադեպ ցածր՝ 5,5%-ով հիփոթեքային վարկ ենք տրամադրելու», - նշել է վարչապետը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախատեսվում է երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման պետական աջակցության ծրագրով հիփոթեքային վարկի տոկոսադրույքը գործող 9-9,5%-ից իջեցնել 7-7,5%-ի: «Մենք այստեղ կունենանք հիփոթեքային վարկի աննխադեպ ցածր տոկոսադրույք: Կնվազեն նաև կանխավճարները. երիտասարդ ընտանիքների համար կանխավճարը գործող 30%-ից կիջնի 20%-ի, զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման պետական աջակցության ծրագրի դեպքում 10% կսահմանվի», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ զինծառայողներին առանց տոկոս վարկեր են տրվում: Ծրագիրը դեռևս մշակման փուլում է: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար |