ՀՀ-ում ռուսական ռազմաբազան ներողություն է խնդրել և կփոխհատուցի ռեստորանի վնասը (վիդեո)

ՀՀ-ում ռուսական ռազմաբազան ներողություն է խնդրել և կփոխհատուցի   ռեստորանի վնասը

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը ներողություն է խնդրել ռազմաբազայի ջոկի՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հրամանատարներից մեկի մասնակցությամբ Գյումրիի «Դվին» հանդիսությունների սրահում տեղի ունեցած միջադեպի համար և հայտարարել պատճառված նյութական վնասը փոխհատուցելու մասին, հայտնում է «Ցայգ» հեռուստաընկերությունը:

Սեպտեմբերի 9-ին` ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի ջոկի հրամանատարներից մեկը` ալկոհոլի ազդեցության տակ, կոտրել է սրահի հետնամասի դուռը, մտել ներս ու սառնարաններում խմիչք փնտրել:

Ռեստորանային համալիրի տնօրենի խոսքով` լուրջ վնաս չի պատճառվել սրահին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---