Պետպատվերով սպասարկող բժիշկն ամեն բուժված հիվանդի համար տոկոս կստանա

Պետպատվերով սպասարկող բժիշկն ամեն բուժված հիվանդի համար տոկոս կստանա

PanARMENIAN.Net - Պետական պատվերով սպասարկող բժշկի աշխատավարձը կհաշվարկվի յուրաքանչյուր ավարտված հիվանդանոցային դեպքի համար վարձատրման ձևաչափով, այսինքն` բժիշկը աշխատավարձ կստանա ամեն բուժված դեպքի հաշվարկով` ըստ այդմ ստանալով բուժման համար պետության կողմից փոխհատուցված գումարից որոշակի տոկոս, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այդ տոկոսը մարզային բժիշկների համար կբարձրացվի միջինում 5%-ով` խթանելու մարզերում աշխատելը: Նախկինում նման պարագայում կիրառվում էր հիմնականում դրույքաչափով վարձատրման սկզբունքը, ինչը բացառում էր պետպատվերով բուժվող հիվանդներին սպասարկելու շահագրգռությունը:

Նշվում է, որ նախարարի հրամանը միտված է միաժամանակ փոխել պետպատվերով բուժվող հիվանդների հանդեպ երբեմն բժիշկների կողմից ցուցաբերվող անտարբեր վերաբերմունքը, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել են քաղաքացիները:

Հայաստանում օգոստոսի 1-ից պոլիկլինիկաների և ամբուլատորիաների մոտ 10.000 բժշկի և միջին բուժանձնակազմի աշխատողների աշխատավարձը բարձրացել է 15%-ով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---