Վարչապետ. Որոշ ուժեր իրենց Հեղափոխության պաշտպան են ներկայացնում, բայց թաքուն բանակցում են ՀՀԿ-ի հետ (վիդեո)

Վարչապետ. Որոշ ուժեր իրենց Հեղափոխության պաշտպան են ներկայացնում, բայց թաքուն բանակցում են ՀՀԿ-ի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էրեբունի վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող մի շարք քաղաքական ուժեր իրենց ներկայացնում են Հեղափոխության պաշտպան և առաջամարտիկ, սակայն «խորհրդարանում, քուչեքում, ռեստորանում բանակցում են ՀՀԿ-ականների հետ, որ վերջիններս իրենց ընտրակեղծարարության ռեսուրսով օգնեն իրենց», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ըստ վարչապետի՝ դրա դիմաց այդ ուժերը ՀՀԿ-ին խոստանում են ընտրություններում հաղթելուց հետո այնպես անել, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի չունենան:

«Ամենաուժեղ հեղափոխականները նրանք ենք, ովքեր Հեղափոխությունից հետո մեկ շաբաթ անց ասացին, որ հենց իրենք են արել հեղափոխությունը, մինչև այդ կանգնած էին Հեղափոխության դեմ, ասում էին՝ Սերժը լավ է, ինչ իրավունք ունեք՝ մեր երկրի կայունությունը խաթարելու», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդ ուժերի «միակ հույսը զորացրված ՀՀԿ-ականներն են»:

Նա ասել է, որ ոչ մի պատգամավոր իրեն լավություն չի արել՝ մայիսի 8-ին իր վարչապետության օգտին քվեարկելով:

«Եթե դուք (դիմում է ԱԺ խորհրդարանական որոշ ուժերի-խմբ.) իմ օգտին չքվեարկեիք, ձեր տներից չէիք կարողանալու դուրս գալ, ժողովուրդը ձեզ թույլ չէր տա»,- եզրափակել է վարչապետը՝ կոչ անելով սթափվել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---