// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Շանթ 2018»-ը սկսվում է. Պետությունը կբերվի պայմանական պատերազմական վիճակի

«Շանթ 2018»-ը սկսվում է. Պետությունը կբերվի պայմանական պատերազմական վիճակի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ին մեկնարկում է «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժությունը: Մինչև սեպտեմբերի 14-ը պետությունը կբերվի պայմանական պատերազմական վիճակի:

Սցենարով և անակնկալ իրավիճակներով փորձարկվելու են բոլոր պետական կառույցների ունակություններն ու հմտությունները ամբողջ երկիրը պայմանական պատերազմական վիճակի բերելու դեպքում:

«Ամենակարևոր դրվագներից մեկը լինելու է նոր մեդիառեսուրսի՝ «Միասնական տեղեկատվական կենտրոնի» փորձարկումը: Այդ ռեսուրսով հնարավոր կլինի հետևել զորավարժությանը, իսկ հետագայում, եթե լինեն այդպիսի դեպքեր՝ նաև իրական արտակարգ իրավիճակներին »,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ զորավարժությունն այնքան իրատեսական սցենարներով է իրականացվելու, որ անգամ լրագրողները չեն իմանալու, թե երբ, որտեղ, ինչ գործողություն է տեղի ունենալու:

Հովհաննիսյանը տեղեկացրել էր նաև, որ զորավարժության առաջնահերթ խնդիրներից է նաև ստուգել պետական ապարատի պատրաստվածությունը նոր Սահամանդրության ամբողջական կիրարկումից հետո:

Զորավարժությունը նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

 Ուշագրավ