Արամ Սարգսյան. Հայ մարդուն չեմ բաժանում հեղափոխականների և հակահեղափոխականների

Արամ Սարգսյան. Հայ մարդուն չեմ բաժանում հեղափոխականների և հակահեղափոխականների

PanARMENIAN.Net - ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն, անդրադառնալով «Իմ» քայլը դաշինքի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, հայտարարել է, որ հայ մարդուն չի բաժանում հեղափոխականների և հակահեղափոխականների:

«Իմ կարծիքով՝ միայն ինքը կարող է ասել, թե որ ուժերին նկատի ուներ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցոմ ասել է Սարգսյանը, հայտնում է Panorama.am-ը:

Պատգամավորի կարծիքով՝ սա բացառիկ ընտրություն է, որտեղ տասից ավելի ուժեր են առաջադրված, պետք է օգտվել այս հնարավորությունից, շնորհակալ լինել այս իրավիճակի համար, և խաղաղ, արդար գնալ ընտրությունների։

«Ես բաժանում եմ մարդկանց գաղափարակցի և ոչ գաղափարակցի։ Ընդհանրապես ինձ համար, բնական պետք է ընդունել, որ քվեարկելու եմ Արտակ Զեյնալյանի օգտին»,-ասել է նա։

Արամ Սարգսյանը շեշտել է, որ մրցակից թիմերի տեսակետները չի մեկնաբանելու, առավել ևս, որ «Իմ քայլը» քաղաքական առումով իրենց գործընկերն է։

Նա նշել է` զուտ քաղաքագիտական բովանդակության առումով իր համար հեղափոխություն էր 1889-1990-ական թվականներին տեղի ունեցածը, որով պետության համակարգը փոխվեց. «Իսկ ներկայիս իրավիճակն ինձ համար երրորդ հանրապետության շարունակությունն Է: Պիտի գիծ չգծենք ու չասենք, որ մինչ այս ինչ եղել է, վատ է: Չպետք է ասել, որ նախկին իշխանությունը միայն վատն է արել: Պետք է վատը թողնել, լավը վերցնել ու շարժվել առաջ, սա կլինի իրական հեղափոխություն»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 10-ին Էրեբունի վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ ասել է, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում կան քաղաքական ուժեր, որոնք ներկայանում են որպես հեղափոխության պաշտպան, հեղափոխության առաջամարտիկ, բայց գնացել են բանակցում ՀՀԿ-ականների հետ՝ «քուչեքում են բանակցում ՀՀԿ-ականների հետ, տարբեր ռեստորաններում են բանակցում ՀՀԿ-ականների հետ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---