ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի ասուլիսը հեռախոսազրույցի գաղտնալսման մասին (Թարմացվող)

ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի ասուլիսը հեռախոսազրույցի գաղտնալսման մասին (Թարմացվող)

PanARMENIAN.Net - ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասուլիս են տվել սեպտեմբերի 11-ին տարածված իրենց հեռախոսազրույցիձայնագրության թեմայով:

Վանեցյանը նշեց, որ խոսակցությունն իրոք եղել է, ձայնագրության փաստը մտահոգիչ է, ինչի առթիվ արդեն քրգործ է հարուցվել։

17։13 ԱԱԾ պետ․ Քոչարյանը 6 մլն դոլար կաշառք է ստացել Կոնգրես հյուրանոցի ձեռքբերման համար, հայտարարում է Վանեցյանը։ Նա խոստանում է մոտ ապագայում փաստերով խոսել Քոչարյանի ընտանիքի հարստացման մասին և նշում, որ ունի սխեմա՝ գումարների սխզբնաղբյուրով ու նկարագրմամբ, ոնց է այն Քոչարյանի ընտանիքին փոխանցվում։ Նա նշել է, որ քրգործը փողերի լվացման գործով է հարուցվել, ոչ թե ապօրինի լվացման։ Նաև շեշտել, որ ունի նաև «Սաշիկի 50%-ների» ու մնացածի ապացույցը, այդ գումարները բանկերում են։

16:48 ԱԱԾ տնօրենն ասում է՝ եթե նրանք, ում մասին խոսում են, գան իշխանության, առանց քննարկելու՝ հիմք կա, թե ոչ, իրեն ու Սասուն Խաչատրյանին «առնվազն կգնդակահարեն»։

16:34 Վանեցյանին կրկին հարցնում են իրեն զանգահարած դատավորի մասին, ում ասվել է, որ նա պիտի Ռոբերտ Քոչարյանին «փակելու» որոշում կայացնի։ Վանեցյանն անընդհատ հերքում է դատավորի հետ ծանոթությունն ու հրահանգներ տալու մեղադրանքները։

16։28 Խաչատրյանն ասում է, որ զինծառայողներին մոտ 18 մլն դրամ է բաժանվել:

16:25 Վանեցյանն ասում է, որ Սերժ Սարգսյանի մեղավորության մասին այս պահին չի կարող հայտարարություն անել, քանի որ չունի հստակ ապացույց։

16։20 Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել, որպեսզի հիմնավորվի Քոչարյանի՝ նախքան արտակարդգ դրություն մտցնելն արված հայտարարությունը, թե իրավապահներնարդեն զոհեր ունեն։ Կան նաև ապացույցներ օլիգարխների թիկնազորին զինվորական բաճկոններ բաժանելու մասին։

16:18 Խաչատրյանը հայտարարում է, որ ծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկջոկատայինների կրակոցից։

16։14 Վանեցյան․ Մարդիկ, ում դեմ այժմ պայքար է գնում, ահռելի գումարներ ունեն։ Մենք սկսել ենք մի գործ, ու հասել ենք մի կետի, որտեղ պիտի վերջակետ դրվի, ու մեր զրույցի այդ արտահոսքը եղել է դրանից առաջ։

16։10 Խաչատրյան․ Մենք ունենք կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ ԶՈւ ծառայակիցները կրակել են Լեո փողոցի բնակելի շենքերի պատշգամբների ուղղությամբ այն բանից հետո, երբ դրանցից վառվող շիշ է շպրտվել։

Նա նշում է, որ զինվորներըշաբաթներովծառայել են առանց հերթափոխի, քանի որ նրանց մի մասինԵրևան էինբերել սահմանից, ինչը խնդիրներ է ստեղծել անվտանգության համար, անգամ դիվերսիա է եղել (խոսքը Լևոնարխի մոտ մարտերի մասին է - խմբ․)։ «Նախկին պաշտոնյաները վարձկան են սարքել մեր զինվորներին», ասում է Խաչատրյանը։ Փետրվարի 23-ից մարտի 7-8-ը բանակի զինվորներին տվել են գումար, որ նրանք պաշտպանեն օլիգարխների ունեցվածքը։ Խաչատրյանը ցույց տվեց մատյան, որտեղ, ըստ նրա, հատ-հատ թվարկած են օլիգարխների հաշիվներից հանված գումարները, գումարները ստացած զինվորների անունները՝ ստորագրությամբ։

16։09 Վանեցյանի համար հանելուկ է՝ ինչպես է արվել ձայնագրությունը։ Շատ հնարավոր է՝ գաղտնալսել են երկրի ամբողջ ղեկավարությանը, ասում է նա։

16։06 Վանեցյանն ասում է՝ որ վայրկյանին լինի հասարակության կամ ղեկավարության կողմից հրաժարականի պահանջ, նա հրաժարական կտա։ Սակայն ձայնագրության տարածման հիմնական նպատակն այն է, որ ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն ստսած գործը կիսատ թողնեն։

16։02 ԱԱԾ տնօրենն ասում է, որ ձայնագրման փաստն անվտանգության տեսանկյունից շատ վատ է։

15:59 Ռուսների հետ «հազիվ բարիշելու» մասին․ Վանեցյանը հիշեցնում է ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու մասին խոսակցությունները, նման մտավախություններ կային նաև ռուսների մոտ, սակայն դրանք հերքվել են։

15։53 Վանեցյանն ասում է, որ խոսակցությունը ձայնագրվել է, երբ նա Ժնևում էր (ֆուտբոլային գործերով) ու մեքենայով գնում էր օդանավակայան։ Նա ասում է, որ վարչապետը կոնկրետ ոչ մեկին «փակելու» հրահանգ չէր տվել, այլ խոսում էր առհասարակ անպատժելիների բացակայության մասին։ Նա նաև հերքում է, որ ասել է դատավորին՝ «պիտի փակես»։

15։51 Խաչատրյանը հաստանում է, որ տեղյակ էր պահել վարչապետին դատարան կալանավորումների միջնորդություններ ներկայացնելու մասին:

15:46 Պետք է 100% համոզված լինել, որ որևէ թերացում չկա, ասում է Վանեցյանը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---