Խաչատրյան. Մարտի 1-ի զոհ ոստիկանության զորքերի ծառայողը սպանվել է հատուկջոկատայինների կրակոցից

Խաչատրյան. Մարտի 1-ի զոհ ոստիկանության զորքերի ծառայողը  սպանվել է հատուկջոկատայինների կրակոցից

PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, որ Մարտի 1-ի զոհերից՝ ՀՀ Ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկջոկատայինների կրակոցից:

«Տիգրան Աբգարյանը սպանվել է, այն ժամանակ, երբ Քոչարյանը (Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը,-խմբ.) մտցրել էր արտակարգ դրությունը, սակայն այդ պահին որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար», - ասել է Խաչատրյանը՝ նշելով, որ ՀՔԾ վարկածով, Աբգարյանին սպանել են՝ հիմնավորելու Քոչարյանի այն խոսքերը, որ Մարտի 1-ի դեպքերի ընթացքում արտակարգ դրություն մտցնելն անհրաժեշտություն էր:

Ըստ նախորդ իշխանությունների պաշտոնական վարկածի, ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից արտակարգ դրության հայտարարումից 10 րոպե առաջ արդեն իսկ եղել է հիվանդանոցում։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---