ՀՔԾ պետ. Մարտի 1-ին զինվորներն առանց հերթափոխի են ծառայել, նրանց մի մասին Երևան էին բերել

ՀՔԾ պետ. Մարտի 1-ին զինվորներն առանց հերթափոխի են ծառայել, նրանց մի մասին Երևան էին բերել

PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, որ Մարտի 1-ին իրադարձությունների ընթացքում զինվորները տևական ժամանակ սահմանումմարտական հերթապահություն են իրականացրել առանց հերթափոխի, քանի որ նրանց մի մասը բերվել էր Երևան:

«Զինվորիների մի մասին Երևան էի բերել սահմանից, ինչը խնդիրներ է ստեղծել անվտանգության համար, անգամ դիվերսիա էր եղել (խոսքը Լևոնարխի մոտ մարտերի մասին է - խմբ․)։ Նախկին պաշտոնյաները վարձկան են սարքել մեր զինվորներին՝ նրանց վճարելով գումար»,- ասել է Խաչատրյանը։

Նա նշել է, որ 2008 թվականի փետրվարի 23-ից մարտի 7-8-ը բանակի զինվորներին տվել են գումար, որ նրանք «պաշտպանեն օլիգարխների ունեցվածքը»։ Խաչատրյանը ցույց է տվել մատյան, որտեղ, ըստ նրա, անուն առ անուն թվարկած են օլիգարխների հաշիվներից հանված գումարները, գումարները ստացած զինվորների անունները՝ ստորագրությամբ։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների ընթացքում զինված ուժերին քաղաքական գործընթացներին ներգրավմամբ Սահմանադրական կարգի տապալման մեջ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---