// IP Marketing video - START// IP Marketing video - END

Փաշինյանը՝ ուժայիններին․ Ասֆալտին պառկեցնել օլիգարխների թիկնազորները, 2 ժամ ժամանակ ունեք

Փաշինյանը՝ ուժայիններին․ Ասֆալտին պառկեցնել օլիգարխների թիկնազորները, 2 ժամ ժամանակ ունեք

PanARMENIAN.Net - ԱԱԾ ու ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումը դավադրություն է ՀՀ նկատմամբ։ Այս մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավիթաշենում «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական հավաքի ժամանակ։

«Ես հանձնարարել եմ ԱԱԾ-ին, ոստիկանությանը ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դավադրություններ կազմակերպածներին և նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության», - նշել է նա:

Փաշինյանը շեշտել է, որ դեռ խմբագիր եղած ժամանակ ինքը հայտարարել էր՝ ոմանք ձեռք են բերել գաղտնալսման սարքեր և, ըստ էության, պետության հատուկ ծառայություններին զուգահեռ սեփական հատուկ ծառայություններ են ստեղծել։

«Այդ բոլոր չակերտավոր հատուկ ծառայությունները, ապօրինի զինված խմբավորումները՝ սափրագլուխների ու «ախռանայի» տեսքով, հայտնաբերվելու են ու ոչնչացվելու են։ Ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են։ Այս պահից հրահանգում եմ իրականացնել ռեյդեր օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, թիկնազորներին պառկեցնել ասֆալտին ու զինաթափել բոլորին», - հայտարարել է նա։

Փաշինյանը, դիմելով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին ու ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին, ասել է, որ 2 ժամից սպասում է իրենց զեկույցը կատարված աշխատանքի մասին։ «Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, մարտահրավե՞ր էիք նետում ժողովրդին, դե տեսեք մարտահրավերը», - շեշտել է վարչապետը։

 Ուշագրավ
Նշվում է, որ շենքը «մոնոլիտ տիեզերական քաղաք է հիշեցնում գիտաֆանտաստիկ ժանրից, իսկ իրականում այն եզակի թանկարժեք քարերից էր խորհրդային թագում»
Գնդակոծությունը սկսվել է սեպտեմբերի 15-ի ժամը 23:50-ից և շարունակվել մոտ 40 րոպե