Վրաստանը մարիխուանա կարտադրի արտահանման նպատակով12 սեպտեմբերի 2018 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով կթույլատրվի մարիխուանայի արտադրությունն արտահանման նպատակով՝ դեղագործական և դիմահարդարման նյութերի համար: Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչները ներկայացրել են պատգամավորներին օրինագծի աշխատանքային տարբերակը: Ըստ նախագծի, մարիխուանայի արտադրությունը կհայտարարվի լիցենզավորված գործունեություն, գրում է «Ինտերպրեսնյուսը»: Քննարկման տարբերակ է հանդիսանում այն տարբերակը, որով միջազգային մրցույթ կհայտարարվի: Ենթադրվում է, որ պայմաններում նշվելու են արտադրության համար նախատեսվող աշխարհագրական արեալը, արտադրվող քանակը և այլն: Նիստում սուր բանավեճ է ծավալվել հարցի շուրջ: Գաղափարին կողմ է նաև «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին: Փաթեթի շրջանակում նախատեսվում են սահմանափակումներ մարիխուանայի սպառման հարցում: Մասնավորապես, կառավարությունը մտադիր է արգելել մարիխուանայի օգտագործումը դպրոցներում, հանրային հաստատություններում և ընդհանրապես հանրային վայրերում: Արգելքը կտարածվի նաև որոշ մասնագիտական խմբերի վրա: Ենթադրվում է, որ օրինագիծը մոտ ապագայում կքննարկվի կառավարության նիստում: Վրաստանի Սահմանադրական դատարանը հուլիսի 30-ին օրինականացրել է մարիխուանայի օգտագործումը երկրում: Դատարանը բավարարել է 2015-ին ստեղծված «Նոր քաղաքական կենտրոն՝ Գիչի» քաղաքական կուսակցության առաջնորդներ Զուրաբ Ջափարիձեի և Վախթանգ Մեգրելիշվիլիի հայցը, որոնք տարիներ շարունակ պայքարել են մարիխուանայի օրինականացման և թմրանյութերի ոլորտում քաղաքականության ազատականացման համար: Ընթերցեք նաև.Մարիխուանայով սրճարան Հայաստանի սահմանի՞ն, անհամբեր սպասում եմ. Վրաստանում մարիխուանայի ապաքրեականացմանը հասած գործիչ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |