// IP Marketing video - START// IP Marketing video - END

Վրաստանը մարիխուանա կարտադրի արտահանման նպատակով

Վրաստանը մարիխուանա կարտադրի արտահանման նպատակով

PanARMENIAN.Net - Վրաստանի կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով կթույլատրվի մարիխուանայի արտադրությունն արտահանման նպատակով՝ դեղագործական և դիմահարդարման նյութերի համար:

Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչները ներկայացրել են պատգամավորներին օրինագծի աշխատանքային տարբերակը: Ըստ նախագծի, մարիխուանայի արտադրությունը կհայտարարվի լիցենզավորված գործունեություն, գրում է «Ինտերպրեսնյուսը»:

Քննարկման տարբերակ է հանդիսանում այն տարբերակը, որով միջազգային մրցույթ կհայտարարվի: Ենթադրվում է, որ պայմաններում նշվելու են արտադրության համար նախատեսվող աշխարհագրական արեալը, արտադրվող քանակը և այլն:

Նիստում սուր բանավեճ է ծավալվել հարցի շուրջ: Գաղափարին կողմ է նաև «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

Փաթեթի շրջանակում նախատեսվում են սահմանափակումներ մարիխուանայի սպառման հարցում: Մասնավորապես, կառավարությունը մտադիր է արգելել մարիխուանայի օգտագործումը դպրոցներում, հանրային հաստատություններում և ընդհանրապես հանրային վայրերում: Արգելքը կտարածվի նաև որոշ մասնագիտական խմբերի վրա:

Ենթադրվում է, որ օրինագիծը մոտ ապագայում կքննարկվի կառավարության նիստում:

Վրաստանի Սահմանադրական դատարանը հուլիսի 30-ին օրինականացրել է մարիխուանայի օգտագործումը երկրում: Դատարանը բավարարել է 2015-ին ստեղծված «Նոր քաղաքական կենտրոն՝ Գիչի» քաղաքական կուսակցության առաջնորդներ Զուրաբ Ջափարիձեի և Վախթանգ Մեգրելիշվիլիի հայցը, որոնք տարիներ շարունակ պայքարել են մարիխուանայի օրինականացման և թմրանյութերի ոլորտում քաղաքականության ազատականացման համար:

Ընթերցեք նաև.Մարիխուանայով սրճարան Հայաստանի սահմանի՞ն, անհամբեր սպասում եմ. Վրաստանում մարիխուանայի ապաքրեականացմանը հասած գործիչ

 Ուշագրավ
2007-ին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի պայմանագիր են կնքել
Սպասվում է, որ դրանք պաշտոնապես կներկայացվեն հունիսի 26-ին
Քննարկումը կայանալու էր հունիսի 12-ին, սակայն Իսրայելի օրենսդիր մարմինը տեղափոխեց քննարկումը