// IP Marketing video - START// IP Marketing video - END

ԵԱՀԿ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի

ԵԱՀԿ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկածհատվածում։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնականներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա)։

Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) ևԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Հայաստանում իրավիճակն այլ է. այս երկիրն Հարավային Կովկասում ՌԴ-ի առանցքային գործընկերն է»
Վրաստանի ԱԱԾ-ն 71 կգ ընդհանուր քաշով 4 բեռնարկղ է գտել
Թանգարանը կնպաստի նաև Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանը
Հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել նախարարների հանդիպումը