// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՎիվաՍել-ՄՏՍ. Հեռախոսային խոսակցությունները չենք գաղտնալսում

ՎիվաՍել-ՄՏՍ. Հեռախոսային խոսակցությունները չենք գաղտնալսում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ հայտարարել է, որ չի իրականացրել և չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, և որ դրա իրավասությունն ու տեխնիկական հնարավորությունը չունի, հայտնում է ընկերության հանրային կապերի բաժինը:

«Ինչպես հայտարարվել է, գաղտնալսման (ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը) առնչությամբ հարուցվել է քրեական գործ, և ընկերությունը տեղին չի համարում մեկնաբանել այս գործին առնչվող տեղեկությունները: Այնուամենայնիվ, ելնելով ընկերության գործարար համբավը պաշտպանելու անհրաժեշտությունից և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պահանջում է դադարեցնել որոշ ԶԼՄ-ների և անհատների, մասնավորապես սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից հարցի անհարկի շահարկումը և Ընկերությանն ուղղված զրպարտությունների տարածումը», - նշված է ընկերության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, իր և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրության վերաբերյալ ասուլիսում նշել էր, որ իր բջջային օպերատորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: ՀՔԾ պետը հայտարարել էր, որ ձայնագրության հրապարակելը նպատակ ունի խոչընդոտելու Մարտի1-ի գործի քննությանը:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը «ԱՖԿ սիստեմա» ընկերության դուստր ձեռնարկությունն է, որի տնօրենների խորհրդի անդամ և մինորիտար բաժնետեր է նաև Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

 Ուշագրավ