Խաչատուր Սուքիասյանի թիկնապահները ոստիկանություն են հրավիրվել

Խաչատուր Սուքիասյանի թիկնապահները  ոստիկանություն են հրավիրվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ի երեկոյան, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին են հրավիրել գործարար Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներից մի քանիսին, հայտնում է Araratnews.am-ը:

Վերջիններս ոստիկանության բաժանմունքում ներկայացրել են իրենց փաստաթղթերը, որտեղ գրված է՝ նրանք «Կամանդիր սեքյուրիթի» թիկնապահական ընկերության ներկայացուցիչներ են:

Սուքիասյանի գրասենյակից նշել են, որ նրա ընտանիքը «տեղի ունեցածին նորմալ է վերաբերվում»:

Ընթերցեք նաև՝ «ԶԼՄ. Ոստիկանները զինաթափել և բերման են ենթարկել Ալեքսանյանի թիկնազորին»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հրահանգել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին «պառկեցնել ասֆալտներին և զինաթափել»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---