// IP Marketing video - START// IP Marketing video - END

Վարչապետը ՀՀ-ում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպաններին է հանդիպել

Վարչապետը  ՀՀ-ում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպաններին է հանդիպել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին, հայտնում է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում ընթացիկ գործակցությունը և դրա զարգացման հեռանկարները:

Արծարծվել են նաև համատեղ ծրագրերին, այդ թվում՝ Ամուլսարի ներդրումային ծրագրի ընթացքին և «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Ադրբեջանը մարտի 11-15-ը անցկացնելու է խոշորագույն զորավարժություն, որի մասին չի ծանուցել հմպատասխան միջազգային մարմիններին
Փաշինյանն ասել է, որ ադրբեջանական կողմից հետ շփումները կրել են ոչ պաշտոնական բնույթ
Քննարկվել են հայ-ռուսական գործակցության զարգացման հարցեր