Քոչարյան. «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերվել 2014-15-ին, երբ 6-7 տարի էր՝ պաշտոն չունեի12 սեպտեմբերի 2018 - 17:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ինքն անձամբ բիզնեսով երբեք չի զբաղվել՝ Yerevan.today-ին տված հարցազրույցում անդրադառնալով իր հասցեին հնչեցված մեղադրանքներին՝ փողերի լվացման մասով: Նա նշել է, որ իր ընտանիքի անդամներն են 15-16 տարի զբաղվում բիզնեսով, նրանք երբեք պետական պաշտոններ չեն զբաղեցրել, զբաղվում են բիզնեսով և որոշակի հաջողությունների են հասել: Սեպտեմբերի 11-ին, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահՌոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի ուեցվածքին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ փաստերով են խոսելու: «Խոսքը 100 միլիոնավոր դոլարների մասին է»,-ասել է Վանեցյանը: Նա հավելել է նաև, որ խոսքն այն մասին է, թե ինչպես է Քոչարյանը ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 մլն դոլար կաշառքի դիմաց։ «Ձեզ կտա՞ն 6 մլն դոլար հենց այնպես, ունենք ցուցմունք, ունենք հիմնավորում, ունենք սխեմա, ինչպես է Քոչարյանի ընտանիքը սեփականատեր դառնում», - ասել է նա։ Խոսելով մեղադրանքների մասին՝ Քոչարյանը դա համարել է հանրության ուշադրությունը շեղելու փորձ: «Նկատելի է, որ մեր այսօրվա իշխանությունները բոլոր հարցերից խոսելիս, երբ պատասխաններ չունեն, խոսում են կոռուպցիայի մասին, կապ չունի, թե ինչ է կատարվում երկրում կամ ինչով են իրենք զբաղված: Հենց պետք է ժողովրդին մոլորեցնեն, խոսում են կոռուպցիայի մասին: Սա հերթական անհեթեթությունն է, կրկնում եմ՝ հերթական: ...Ինչ-որ ունի իմ ընտանիքը, իմ ընտանիքի անդամները, կամ ստեղծված է զրոյից, կամ գնված է օրինական ճանապարհով: Բոլորը գրանցված են Հայաստանի Հանրապետության պետռեգիստրում, և այստեղ որևէ գաղտնիք չկա: Եվ խոսքը, իհարկե, չի գնում միլիարդների կամ հարյուր հազարավոր միլիոնների մասին: Եվ կարծում եմ՝ կգա ժամանակը, երբ այդ հայտարարություն անողը պատասխան է տալու իր հայտարարությունների համար: Ինչ վերաբերում է, կոնկրետ մեղադրանք կար, չէ՞, «Կոնգրես» հյուրանոցի մասին. հյուրանոցը ձեռք է բերվել 2014-15 թվականներին, ես 6-7 տարի պաշտոնում չէի, ի՞նչ կաշառք կարող է այստեղ լինել: Մարդիկ ուղղակի փրփուրներից կախված՝ հիստերիկ վիճակում փորձում էին ինչ-որ բաներ ասել ժողովրդի ուշադրությունը շեղելու համար: Էստեղ ուրիշ ոչ մի բան չկա: Ես պատրաստ եմ սպասել, թե երբ են իրենք ապացուցելու իրենց ասածը, և եթե չապացուցեն, ապա շատ ոչ նորմատիվային լեքսիկայով եմ տվյալ դեպքում, արդեն, սկսելու խոսել այդ մարդկանց հետ»,-ասել է Քոչարյանը: Քոչարյանը նաև ասել է, թե այն անձը, ով այդ հայտարարությունն է անում, «մինչև ականջները խրված է բիզնեսների մեջ. ԱԱԾ տնօրենը տարբեր բիզնեսների մեջ է, իր նախկին պաշտոնում շատ ջերմ հարաբերություններ է ունեցել մի շարք օլիգարխների հետ»: «Դրանք հայտնի փաստեր են»,-ասել է նա: ՀՀ երկրորդ նախագահը հայտարարել է նաև, որ իր ընտանիքին վերագրվող մոտ 30 բիզնեսների ցանկի 95 տոկոսի հետ Քոչարյանների ընտանիքը որևէ կապ չունի: « Դուք այդ հնարավորությունը ունեք ստուգելու, իշխանությունը շատ լավ գիտի, թե ինչքանով, ինչ բիզնեսներում մենք կանք, որովհետև իրենք այդ ամենը կարող են ստանալ պետական ռեգիստրից: Այստեղ որևէ գաղտնիք չկա: Քողարկված բիզնեսներ իմ ընտանիքը չունի և չի ունեցել»,-ասել է ՀՀ երկրորդ նախագահը: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Գուտերեշը կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին լուծել բոլոր հարցերը հարաբերությունների կարգավորման համար Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին |