// IP Marketing video - START// IP Marketing video - END

Վարչապետ. ԼՂ բանակցությունների մի տարբերակ եմ ժառանգել, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ոչինչ չկա

Վարչապետ. ԼՂ բանակցությունների մի տարբերակ եմ ժառանգել, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ոչինչ չկա

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ընթացքում պատասխանելով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների մասին հարցին, հայտարարել է, որ բանակցության սեղանին երբեք չի եղել տարբերակ, որտեղ հստակ ձևակերպվեր ու երաշխավորվեր Արցախի կարգավիճակի հարցը:

«ԼՂ կարգավիճակի հարցը գնալով մի կողմ էր մղվել։ Այն պահին, երբ ես ստանձնել եմ վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի ի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա։ Կա միայն հետևյալը՝ պետք է Ադրբեջանին վերադարձվեն բոլորին հայտնի տարածքները», - նշել է նա։

Փաշինյանը նշել է, որ խոսքը նրա մասին չէ, որ նախորդ իշխանություններն ընդունել կամ ստորագրել են այդ տարբերակը։

«Ես ասում եմ, որ վերջին թուղթը, որը դրվել է սեղանին, հենց այսպիսին է։ Եվ ես որպես վարչապետ առաջին շփումներում ասել եմ, որ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման հարցի լուծում հնարավոր չէ», - ասել է վարչապետը:

Ի պատասխան՝ Աշոտյանն արձագանքել է, որ ՄԽ եռանախագահների վերջին ներկայացրած փաստաթուղթը ներառում է Արցախի կարգավիճակի հարցը, ինչը նրանց հայտարարություններում է ներառված, և դա միակ փաստաթուղթն է, որ թողել են Փաշինյանին:

Փաշինյանը պատասխանել է, որ «այդքան դաժան չէ», որ պատմի միանգամից ամբողջ ճշմարտությունը, քանի որ «Աշոտյանն այդ բանից հետո, հնարավոր է, հոգեբանի կարիք ունենա»։

 Ուշագրավ
Ըստ Քոչարյանի, Հայաստանի նոր իշխանությունը «քաոսային է, չունի գործողությունների հստակ ծրագիր, տնտեսությունից գլուխ չի հանում»
Այսպիսով, ԵՄ Խորհրդում նախագահող Բուլղարիայի Հանրապետությունը, դարձել է ԵՄ-ի անդամ երկրներից առաջիններից մեկը, որը վավերացրել է այս համաձայնագիրը