Պուտինը պաշտոնական այց կկատարի ՀՀ

Պուտինը պաշտոնական այց կկատարի ՀՀ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այց կկատարի Հայաստանի Հանրապետություն: Ռուսաստանյան «Իզվեստիա» թերթի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ այցի ժամկետները կհստակեցվեն:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում կայացել էր Պուտին-Փաշինյան հանդիպումը, որից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահին հրավիրել է Հայաստան:

Սեպտեմբերի 25-ին նախատեսված է Պուտինի այցը Ադրբեջան, որտեղ նա կհանդիպի երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---