// IP Marketing video - START// IP Marketing video - END

Մխիթարյան. Ես ամեն օր, ամեն ժամ ամեն ինչ անում եմ ավելի ուժեղ դառնալու համար

Մխիթարյան. Ես ամեն օր, ամեն ժամ ամեն ինչ անում եմ ավելի ուժեղ դառնալու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ ամեն օր, ամեն ժամ ամեն ինչ անում է ավելի ուժեղ դառնալու համար: Այդ մասին նա ասել է ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

Մխիթարյանը հուսով է, որ «Արսենալը» կվերադառնա Չեմպիոնների լիգա:

«Ես ամեն օր, ամեն ժամ և ամեն րոպե ամեն ինչ անում եմ ավելի ուժեղ դառնալու համար: Ես միշտ երազանքներ եմ ունեցել, ձգտումներ եմ ունեցել, միշտ ցանկացել եմ իրականություն դարձնել իմ հավակնությունները: Ես ցանկացել եմ դա անել, քանի որ դա շատ կարևոր էր իմ ընտանիքի և ինձ համար»,-ասել է ֆուտբոլիստը:

Ըստ նրա, նա միշտ ջանասիրաբար աշխատել է իր վրա և հանգստյան օրեր չի վերցրել: «Նույնիսկ եթե ինչ-որ բանում ինձ լավ էի դրսևորում, միշտ աշխատել եմ ավելիին հասնել»,-ասել է նա:

«Միշտ հաճելի է այս ակումբի պատմության մասը լինել, քանի որ «Արսենալը» մեծ ակումբ է և բոլորը գիտեն, որ այդ ակումբի կազմում խաղալը շատ բան է նշանակում: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես շատ ուրախ եմ, որ կարողացա աշխատել Արսեն Վենգերի ղեկավարությամբ, և հիմա շատ ուրախ եմ աշխատել Ունան Էմերիի հետ»,-ասել է Մխիթարյանը:

Ֆուտբոլիստը նշել է, որ գնահատում է այն մարդկանց, որոնք ցանկանում են օգնել «Արսենալին» ավելիին հասնելու գործում: Նա վստահություն է հայտնել, որ լոնդոնյան ակումբը պետք է խաղա Չեմպիոնների լիգայում և պայքարի Անգլիայում տիտղոսներ նվաճելու համար. «Մենք փորձում ենք վերադարձնել մեր ակումբի նախկին մակարդակը»:

Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է անգլիական ակումբի օգոստոսյան լավագույն գոլի հեղինակ:

 Ուշագրավ
Աղյուսակը գլխավորում է Բելգիան
Մ-19 և Մ-17 հավաքականներում խզվել են պայմանագրերն արգենտինացի բոլոր մարզիչների հետ
«Ես գիտեի, որ ավելի արագաշարժ եմ: Նա ինձ ոչ մի բանով չզարմացրեց»,-ասել է Մուսասին մենամարտից հետո
Նա ինտենսիվ բանակցություններ է վարում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ