ՀՀ նախագահը՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահին. ՀՀ-ն հաղթահարում է անցումային շրջանի դժվարությունները

ՀՀ նախագահը՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահին. ՀՀ-ն հաղթահարում է անցումային շրջանի դժվարությունները

PanARMENIAN.Net - Հայաստանը հաղթահարում է անցումային շրջանի դժվարությունները: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին և նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Ողջունելով հյուրերին մեր երկրում՝ Հանրապետության նախագահը գոհունակությամբ նշել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը լավ հարթակ է ԵԱՀԿ մասնակից երկրների փորձն ու կարողություններն օգտագործելու, միջազգային համագործակցությունը զարգացնելու համար: Ընդգծելով, որ ներկայիս Հայաստանն այլևս խորհրդարանական հանրապետություն է, նախագահ Սարգսյանն ասել է, որ պառլամենտական ժողովրդավարությունը նոր է մեր երկրի համար և այդ առումով ուսանելու շատ բան ունենք այդ ուղին որդեգրած երկրներից:

Նա անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, նշել, որ տեղի են ունենում դինամիկ փոփոխություններ և այստեղ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի օժանդակությունը շատ էական կարող է լինել:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գործունեությանն առնչվող հարցերի շուրջ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---