iOS 12-ի թողարկման օրը հայտնի է

iOS 12-ի թողարկման օրը հայտնի է

PanARMENIAN.Net - Apple ընկերությունը հրապարակել է iOS 12 բջջային օպերացիոն համակարգի վերջնական տարբերակի թողարկման ամսաթիվը, որը սկզբից ներկայացվել է WWDC 2018 մշակողների համաժողովում, որը տեղի է ունեցել հունիսի սկզբին:

Դեռևս iOS 12-ը հասանելի է միայն մշակողներին, ինչպես նաև առավել համարձակ օգտատերերին, որոնք կարող են օգտվել ծրագրից բետա թեստավորման ծրագրի շրջանակում: Սեպտեմբերի 17-ից ի վեր վերջնական տարբերակը հասանելի կլինի բոլոր ցանկացողների համար, գրում է Ferra.ru-ն:

iOS 12-ը կթողարկվի անվճար թարմացման տեսքով այն նույն սարքերի համար, ինչ նախորդը՝ ներառյալ 2013թ. թողարկման iPhone 5s-ը: Այն համատեղելի է iPhone 5s-ի և ավելի նոր մոդելների, iPad Air և iPad Pro բոլոր մոդելների, 5-րդ սերնդի iPad-ների, 6-րդ սերնդի iPad-ների, iPad mini 2 և հաջորդների, ինչպես նաև 6-րդ սերնդի iPod touch-ի հետ:

Սեպտեմբերի 12-ին Կալիֆորնիայում տեղի է ունեցել Apple ընկերության նոր սարքերի ամենամյա ավանդական շնորհանդեսը: Ընկերությունը երեք նոր iPhone է ներկայացրել, այդ թվում պատմության մեջ ամենամեծ սարքը, ինչպես նաև բյուջետային մոդելը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---