// IP Marketing video - START// IP Marketing video - END

Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում

Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հրապարակել է ֆեդերացիայի անդամների կողմից առաջադրված՝ ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների թեկնածուների ցուցակը:ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունը:

Նրա թեկնածությանը կողմ են եղել ՀՖՖ իրավաբանական անձանց միության (ԻԱՄ) բոլոր անդամները:

Սեպտեմբերի 22-ին կայանալու է ՀՖՖ իրավաբանական անձանց միության (ԻԱՄ) 17-րդ արտահերթ ժողովը և ՀՖՖ հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովը:

Գործկոմի կազմում առաջադրվել է 16 թեկնածու: Թեկնածուների թվում են նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Թեկնածուներից է նաև ՖԻՖԱ-ի պատվիրակ Մարինա Թաշչյանը՝ նա Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մայրն է:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում անհրաժեշտ է համարել պարզաբանել, որ այդ պաշտոնում զբաղվելու է առավելապես իր մասնագիտական ոլորտին առնչվող` բժշկական ապահովման, հարցերով:

«Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 22-ին կայանալու է ՀՖՖ ԻԱՄ 17-րդ արտահերթ ժողովը և ՀՖՖ ՀԿ հիմնադիր ժողովը, որի ընթացքում կայանալու են ՀՖՖ նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները:Առաջադրված է նաև իմ` որպես ՀՖՖ Գործկոմի անդամի թեկնածությունը, ինչի առթիվ անհրաժեշտ եմ համարում պարզաբանել, որ այդ պաշտոնում զբաղվելու եմ առավելապես իմ մասնագիտական ոլորտին առնչվող` բժշկական ապահովման, հարցերով»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ հեռանալու է նախագահի պաշտոնից, իսկ լավագույն թեկնածու է համարում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին:

 Ուշագրավ
71 կգ քաշային կարգում Մենուա Յարիբեկյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր
ՀՀ ներկայացուցիչները ԵԱ-ում նաև 1 արծաթ և 2 բրոնզ են նվաճել