Նախագիծ. Ապօրինի ծառահատման համար մինչև 2 տարի կարող են ազատազրկվել

Նախագիծ. Ապօրինի ծառահատման համար մինչև 2 տարի կարող են ազատազրկվել

PanARMENIAN.Net - Ապօրինի ծառահատումների համար նախատեսված պատժաչափը նախատեսվում է խստացնել՝ երկամսյա կալանքը փոխարինելով առավելագույնը երկու տարվա ազատազրկմամբ: Համապատասխան նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 14-ի նիստի օրակարգում:

Հիմնավորման մեջ նշվում է, ՀՀ կարևորագույն խնդիրներից է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը, և որ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելու կամ ոչնչացնելու, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելու կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելու համար, որպես պատիժ նախատեսում է տուգանք՝ կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, որը անհամեմատ փոքր պատժաչափ է նման հանցագործությունների համար:

Նշվում է, որ նման հանցագործությունների դեպքում գրեթե 100 տոկոսով, որպես պատիժ կիրառվում է տուգանքը, կամ կալանքը, որի արդյունքում հանցագործություն կատարած անձինք ազատվում են ավելի խիստ պատժի ենթարկվելուց եւ նման հանգամանքը չի կարող իր ազդեցությունը չունենալ նշված հանցագործության դեմ պայաքարում:

Ըստ ՀՀ ոստիկանության տրամադրած տեղեկատվության՝ 2016 թվականին գրանցվել է 16, 2017 թվականին՝ 35, 2018 թվականի առաջին կիսամյակում՝ 27 հանցագործություններ, ինչը վկայում է նշված հանցագործությունների աճի դինամիկայի մասին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---