Տոնոյանը բարոնուհի Քոքսին է ներկայացրել իրավիճակը շփման գծում

Տոնոյանը բարոնուհի Քոքսին է ներկայացրել իրավիճակը շփման գծում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Թագավորության Լորդերի Պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին։

ՀՀ պաշտպանության նախարարը ողջունել է բարոնուհի Քոքսին և շնորհակալություն հայտնել տարիներ ի վեր ծավալած հայանպաստ գործունեության և Արցախում իրականացվող ծրագրերին աջակցելու համար, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Պաշտպանական գերատեսչուփյան ղեկավարը ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 13-ին, հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրա ղեկավարած HART բարեգործական կազմակերպության անդամներին:Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել բարոնուհու աջակցությունն արցախցիներին, ինչպես նաեւ միջազգային հանրության շրջանում Արցախի մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված նրա ջանքերը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---