Facebook-ը սկսել է ստուգել լուսանկարների և տեսանյութերի հավաստիությունը

Facebook-ը սկսել է ստուգել լուսանկարների և տեսանյութերի հավաստիությունը

PanARMENIAN.Net - Facebook ընկերությունը սկսել է ստուգել լուսանկարների և տեսանյութերի հավաստիությունը: Այդ մասին սեպտեմբերի 13-ին կորպորատիվ բլոգում հայտնել է ընկերության պրոդուկտների գծով մենեջեր Անտոնիա Վուդֆորտը:

Ըստ նրա, նախկինում նման պրակտիկա էր գործում միայն տեքստային հրապարակումների համար: Ընկերությունն ակտիվորեն աշխատում է նոր տեխնոլոգիաների վրա՝ «ապատեղեկատվության այլ ձևերի դեմ նույնպես պայքարելու համար»,-ասել է Վուդֆորդը, հայտնում է Deutsche Welle-ն:

Կեղծ բովանդակությունն ի հայտ բերելու համար ընկերությունը մշակել է ինքնաուսուցանվող մոդել: Կիրառվող մեթոդների թվում է հակառակ կապը սոցցանցի օգտատերերի հետ: Այնուհետև ստացված լուսանկարներն ու տեսանյութերն ուղարկվում են ֆակտչեքինգի՝ Facebook-ի անկախ գործընկերներին, որոնց մեծամասնությունը տիրապետում է նման վիզուալ ստուգման եղանակներին: Լուսանկարներից տեքստը տարանջատելու համար ստուգողներն օգտագործում են նիշերի օպտիկական տարբերակման եղանակը:

Օգոստոսին Facebook-ից և Instagram-ից հեռացվեց 650 էջ, խումբ և գրառում: Այդ էջերում հրապարակվող նյութերը ապատեղեկատվություն էին հաղորդում օգտատերերին, հայտնել էր սոցցանցի աշխատակազմը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---