Բնակարաններ երիտասարդներին. Մարզերում՝ 5,5%-ով, Երևանում՝ 7,5%-ով

Բնակարաններ երիտասարդներին. Մարզերում՝  5,5%-ով, Երևանում՝ 7,5%-ով

PanARMENIAN.Net - Կառավարությունը սեպտեմբերի 14-ի նիստում որոշել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շահառուների համար երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) բնակարանի (բնակելի տան) ձեռբերման համար հիփոթեքային վարկ տրամադրել առնվազն 10 տարի մարման ժամկետով, առավելագույնը 9,5%-ով, որից 2%-ը կսուբսիդավորի պետությունը, այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կկազմի առավելագույնը 7,5%:

Հայաստանի մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 4%-ը` մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կկազմի առավելագույնը 5,5%։

Իսկ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բնակարանի (բնակելի տան) ձեռբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով, առավելագույնը 7,5%-ով, որը չի սուբսիդավորվում:

Երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) ձեռքբերվող բնակարանի գինը Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում չի կարող գերազանցել 25 մլն դրամը, իսկ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) ձեռքբերվող բնակարանի գինը՝ 30 մլն դրամը։

Ինչպես Երևանի, այնպես մարզերի համար կանխավճարը կազմելու է բնակարանի արժեքի առնվազն 30%-ը՝ երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) ձեռքբերվող բնակարանի դեպքում, իսկ առաջնային շուկայից (ամիջապես կառուցապատողից) ձեռբրվող բնակարանի դեպքում՝ բնակարանի արժեքի առնվազն 20 տոկոսը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---