Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն14 սեպտեմբերի 2018 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում սեպտեմբերի 17-22-ը լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ կանցկացվեն: Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը: Զորավարժություններին, որոնք կանցնեն ՊՆ ղեկավար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ղեկավարությամբ, կմասնակցի մոտ 20.000 զինծառայող, ավելի քան 200 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի ավելի քան 120 հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 30 միավոր տարբեր նշանակության բանակային և ռազմաճակատային ավիացիա, գրում է Trend-ը: «Զորավարժությունների ընթացքում մշակվելու են մի քանի ուղղությամբ հակառակորդի պաշտպանության գծի տանկային ճեղքման, Ղարաբաղի տարածքում Հայաստանի առաջապահ ստորաբաժանումների և զինված խմբավորումների ջախջախման, ինչպես նաև ավիացիոն հարվածների և հրթիռահրետանային գնդակոծությունների միջոցով թշնամու տարածքում ռազմական և ռազմավարական օբյեկտների ոչնչացման ճանապարհով գրավյալ տարածքների ազատագրման խնդիրների լուծման գործողություններ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ զորավարժություններին մասնակցելու է նորագույն ռազմատեխնիկա և զենք, որոնք հայտնվել են Ադրբեջանի ԶՈւ-ում վերջին 10 տարում: Սեպտեմբերի 11-14-ը Հայաստանում անկացվել են «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որի ընթացքում պետությունը բերվել էր պայմանական պատերազմական վիճակի:Սցենարով և անակնկալ իրավիճակներով փորձարկվել են բոլոր պետական կառույցների ունակություններն ու հմտությունները: Զորավարժությունը նպատակաուղղված էր պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |