Աշխարհի ամենահարուստ մարդը $2 մլրդ-ով բարեգործական հիմնադրամ է հիմնել14 սեպտեմբերի 2018 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի ամենահարուստ մարդը, Amazon ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը հայտարարել է Bezos Day One հիմնադրամի ստեղծման մասին, որն օգնություն է ցուցաբերելու բարեգործական կազմակերպություններին 2 ուղղությամբ. օժանդակություն անտուն ընտանիքներին և նախակրթարանների ստեղծում աղքատ շրջաններում: Բեզոսը $2 մլրդ կհատկացնի բարեգործական նպատակների համար: Մեկնաբանելով իր որոշումը՝ Բեզոսն ասել է, որ հիմնադրամն աշխատելու է այն նույն սկզբունքներով, որոնցով առաջնորդվում են Amazon-ում: «Սկզբունքներից ամենակարևորը լինելու է անկեղծ ակտիվ ուշադրությունը հաճախորդի հանդեպ: Եվ այդ հաճախորդները լինելու են երեխաները»,,-ասել է նա: «Մենք ավելի լավ ենք ապրում, քան մեր նախահայրերը, իսկ նրանք ավելի լավ են ապրել, քան իրենց նախնիները: Եվ եթե մեր ծոռները մեզանից լավ չեն ապրելու, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Որտե՞ղ է աշխարհի բարին, և ինչպե՞ս այն կարող ենք տարածել: Ինչպե՞ս աշխարն ավելի լավը դարձնել: Այդ հարցերը հուզում են ինձ»,-ասել է նա: Ջեֆ Բեզոսի անձնական կարողությունը Bloomberg-ը գնահատում է $163,8 մլրդ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |