«Ռոստելեկոմի» աջակցությամբ կանցկացվի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը

«Ռոստելեկոմի» աջակցությամբ կանցկացվի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը

PanARMENIAN.Net - Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը անցկացվելու է սեպտեմբերի 15-ին «Այբ» դպրոցում։ Օլիմպիադային մասնակցելու է 12 թիմ Հայաստանից, իսկ հաղթող թիմը կստանա հնարավորություն՝ ներկայացնելու Հայաստանը օլիմպիադայի միջազգային փուլում, որը տեղի կունենա նոյեմբերին Թաիլանդում։

Հայաստանում մրցույթի պաշտոնական կազմակերպիչը «Այբ» կրթական հիմնադրամն է։ Կառույցի ջանքերով 2016թ.-ից ի վեր կազմակերպվել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը և ապահովվել է հաղթողների մասնակցությունը միջազգային մրցաշարերին։ 2018թ․ օլիմպիադայի հայաստանյան փուլի հովանավորն է «Ռոստելեկոմ» ընկերությունը։

2018-ին մրցույթն անցկացվում է «Սնունդը կարևոր է» կարգախոսով, և մասնակից թիմերը պետք է ստեղծեին ռոբոտներ, որոնք կարող են օգնել նվազեցնելու սննդային թափոնները, հավաքել տարբեր ֆերմաների դաշտերի հողի որակի վերաբերյալ տվյալներ, կարգավորել նավերում առկա ջերմաստիճանն այնպես, որ սննդի փոխադրման ընթացքում արագ փչացող տարբեր սննդատեսակներ պահպանվեն անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններում և այլն, ասվում է «Ռոստելեկոմի» հաղորդագրության մեջ:

Ցանկացողները ժամը 16։00-ից սկսած կարող են մասնակցել հյուրերի համար նախատեսված ծրագրին՝ շրջայց և ռոբոտների ցուցադրություն ՖաբԼաբ-ում, լեգո խաղեր Mind Centre-ի և Whiz Code Academy-ի հետ, այց «Այբ» դպրոցի Լեգո Լաբ, ազգային պարերի ուսուցում, հյուրասիրություն (ֆուրշետ, թեյ, սուրճ)։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---