Իսրայելն ավարտել է Սիրիային հումանիտար օգնության ծրագիրը14 սեպտեմբերի 2018 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Սիրիային հումանիտար օգնության 5-ամյա ծրագիրն ավարտելու մասին: Որպես ծրագիրն ավարտելու պատճառ Իսրայելը նշել է այն հանգամանքը, որ սահմանամերձ տարածքն անցել է Սիրիայի կառավարական զորքերի հսկողության տակ, գրում է «Կոմերսանտը» The Times of Israel-ի վրա հղումով: «Բարի հարևան» ծրագիրը մեկնարկել էր 2013-ին և ուղղված էր սիրիացիներին օգնություն ցուցաբերելուն Իսրայելին սահմանակից տարածքներում: Սիրիայի տուժած քաղաքացիները կարող էին բուժման համար դիմել Իսրայելի հիվանդանոցներ, իսկ որոշ ոչ կառավարական կազմակերպություններ կարող էին հումանիտար օգնություն տրամադրել: 2016-ին Սիրիայի քաղաքացիներն օգնության շրջանակում հնարավորություն ստացան բուժում անցնել նաև այն դեպքերում, եթե վնասվածքները կապված չէին մարտական գործողությունների հետ: 5 տարում օգնության համար դիմել է 11.900 մարդ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |