Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան կստեղծվի

Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան կստեղծվի

PanARMENIAN.Net - Արարատի մարզի Դաշտավան գյուղում նախատեսվում է առաջիկա տարիներին հիմնել կոկորդիլոսաբուծարան: Այդ մասին հայտարարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ ամփոփելով 100 օրվա պաշտոնավարումը:

Նա հայտնել է, որ «Արմոտ» ՍՊԸ-ն այդ համայնքում արդեն վարձակալության է վերցրել 15 հա տարածք, հանդիպում է ունեցել բնակիչների հետ և ներկայացրել ծրագիրը, հայտնում է Panorama.am-ը:

«Առաջիկա մեկ տարվա ընթացքում 1,5 մլն դոլարի ներդրում են անելու, իսկ հետագա հինգ տարում ներդրումների ծավալները կհասնեն 10 մլն դոլարի: Ներդրողը Տանզանիայից է, ով հետաքրքրված է կոկորդիլոսի կաշվի արտադրությամբ»,- ասել է մարզպետը։

Նրա խոսքով, բացի դրանից, բնակչների համար կստեղծվեն նաև գեղեցիկ պայմաններ, ատրակցիոններ, սննդի կետեր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---