Թուրքական մամուլ. Էրդողանը զանգել է Փաշինյանին

Թուրքական մամուլ. Էրդողանը զանգել է Փաշինյանին

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ըստ թուրքական մամուլի, հեռախոսազանգի պատճառը հայ-թուրքական սահմանին գտնվող Կարսի գյուղերից մեկի 16-ամյա բնակիչ Ումութ Ալի Օզմենն է եղել, ով հատել էր ՀՀ սահմանը և ձերբակալվել։

Նշվում է, որ Էրդողանը զանգելով Փաշինյանին, խնդրել է վերադարձնել Ումութ Ալիին և, նա այդ խնդրանքին դրական պատասխան է տվել։

«Մեր նախագահը զանգել է Հայաստանի վարչապետին: Ասել է՝ այդ երեխային հետ տվեք: Նա էլ զանգել է իր արտաքին գործերի նախարարին ու տեղեկություն ուզել: Հետո զանգել է մեր նախագահին ու դրական պատասխան տվել: Պարոն Ուչումը ասաց, որ որդիս մինչև երկուշաբթի կամ երեքշաբթի կլինի Թուրքիայում», -պատմել է երեխայի հայրը։

Ումութ Ալին հայ-թուրքական սահմանը հատել է հուլիսի 24-ին։ Ըստ թուրքկան աղբյուրների, նա արածեցնելու է տարել անասուններին, որոնք անցել են սահմանը, նրանց հետ բերելու նպատակով տղան հատել է սահմանը, հայտնվել Հայաստանում և ձերբակալվել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---