Փաշինյան. Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն ՀՀ-ում գոյություն չունի

Փաշինյան. Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն ՀՀ-ում գոյություն չունի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե ի դեմս իրեն Փաշինյանը վտանգ է տեսնում, ասել է, թե Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն Հայաստանում գոյություն չունի։

Անդրադառնալով Քոչարյանի մեկ այլ հայտարարության, թե Փաշինյանը «կփոշմանի, որ որոշել է իր հետ գլուխ դնել», վարչապետն արձագանքնել է, որ այդ խոսքերը ցույց են տալիս Քոչարյանի քաղաքական ընկալումների ու ըմբռնումների մակարդակը։

«Սա իրենց թաղի կռիվը չէ, որտեղ պարտվողները հեռանալիս ասում են՝ դե, դու կփոշմանես դեռ, կտեսնես՝ ինչ կլինի։ Ինձ «Կոմերսանտ» թերթից հարց էին տվել ու ասում էին՝ Դուք դա անում եք քաղաքական գործոնը չեզոքացնելու համար, ես այն ժամանակ էլ ասացի ու հիմա էլ ասում եմ, որ Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի։ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու նրանց շրջապատը՝ քաղաքական դիակներ են, սակայն քաղաքական դիակ լինելը ոչ մեկին չի ազատում օրենքի առաջ ունեցած պարտավորություններից»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---