Գրիգորյանի օգնական. Փոխվարչապետը չի խոսել դոլարից, առավել ևս դրամից հրաժարվելու մասին15 սեպտեմբերի 2018 - 17:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ՝ «Միր24» հեռուստաալիքին տված հարցազրույցը հատվածական և սխալ վերնագրով է ներկայացվել հանրությանը, ինչի պատճառով միտքը խեղաթյուրվել է։ Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը։ «Փոխվարչապետը չի խոսել ամերիկյան դոլարի մասին, ընդհանրապես չի հնչեցրել որևէ արժույթի անուն և առավել ևս չի անդրադարձել ՀՀ դրամից հրաժարվելու կամ այն փոխարինելու մտքին: Գրիգորյանը խոսել է ինտեգրման որոշակի փուլում միասնական արժութային գոտու արդյունավետության մասին: Նա նշել է, որ միասնական արժույթին անցնելն առավել էֆֆեկտիվ է ցանկացած տիպի տնտեսական միությունների և միավորումների համար, և հավելել, որ միասնական արժույթին անցնելու ճանապարհը բավականին բարդ է և ժամանակատար», - ասաց Բաբայանը։ Նա նշեց, որ «Միր 24» հեռուստաալիքն արդեն իսկ հրապարակել է հարցազրույցի այդ հատվածի առավել ամբողջական տարբերակը։ Ավելի վաղ, «Միր 24» հեռուստաընկերության տեսանյութում և հաղորդագրությունում Մհեր Գրիգորյանին վերագրվել են խոսքեր, թե իբր նա առաջարկել է ԵԱՏՄ-ում հրաժարվել ամերիկյան դոլարից։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Մակրոն․ Ֆրանսիայում նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը «Չմոռանաք՝ հայերն ու ֆրանսիացիները հավերժ կապված են»,–գրել է նա Էրդողանը հերթական ժխտողական ուղերձն է հղել Ապրիլի 24–ի կապակցությամբ «Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում ի հայտ եկած ծանր պայմանների հետևանքով»,–ասել է նա Freedom House–ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով Կազմակերպությունը կոչ է արել ՀՀ իշխանություններին հետաքննել «անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի դեպքերը» Տասմագամբետով․ ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի ՀՀ ինքնիշխան որոշումը, բայց այդ դեպքում ուժերի բալանսը Հրվ. Կովկասում կարող է փոխվել Նա նշել է, թե կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ |