Լրագրող․ Քոչարյանը նախկինում ադրբեջանցի մեծահարուստի և «Գազպրոմի» շահերը պաշտպանած լոբբիստի է վարձել

Լրագրող․ Քոչարյանը նախկինում ադրբեջանցի մեծահարուստի  և «Գազպրոմի»  շահերը պաշտպանած լոբբիստի է վարձել

PanARMENIAN.Net - Լրագրող Գրիգոր Աթանեսյանը հետաքննությամբ պարզել է, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարձել է բրիտանացի լոբբիստ Մայքլ Բարելին, ով նախկինում ծառայություններ է մատուցել նաև ադրբեջանցի միլիարդատեր Անար Մամեդովի և ռուսաստանյան «Գազպրոմին»։

Նա նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 14-ի հանդիպման նախօրեին Քոչարյանի կողմից վարձված Բարելի կողմից եվրոպական երկու կայքում տեղադրվել են հոդվածներ, որտեղ Քոչարյանը ներկայացվել է որպես քաղաքական հետապնդման զոհ:

Հոդվածներում Մակրոնին կոչ է արվում Փաշինյանի հետ հանդիպմանը հանդես գալ ի պաշտպանություն Քոչարյանի:

Ըստ Աթանեսյանի, այդ փաստն ակհայտ է իր էլեկտրոնային հասցեին ուղղված Բերելի օգնականի երկու նամակներից։ Դրանցում նա ուղղակիորեն նշվում է, որ նրանք համագործակցում են Մարտի 1-ի գործով Քոչարյանի դատապաշտպան, փաստաբան Արամ Օրբելյանի հետ:

Քոչարյանի փաստաբանների կամ նրա գրասենյակի մեկնաբանությունը հարցի շուրջ կհրապարակենք ստանալուն պես։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---