Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը հասել է 65-ի

Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը հասել է 65-ի

PanARMENIAN.Net - Ֆիլիպիններում «Մանգհութ» ավերիչ թայֆունի զոհերի թիվը հասել է 65-ի: Տեղական իշխանությունները սեպտեմբերի 17-ին ճշտել են զոհերի քանակը՝ մեծաքանակ դիեր են հայտնաբերվել Իտոգոն բնակավայրում, որը տուժել է մեծ սողանքից:

Ըստ ոստիկանության ներկայացուցչի, ևս 43 մարդ անհետ կորած է համարվում: Ավելի քան 155.000 մարդ ապաստարանում է, գրում է Deutsche Welle-ն:

«Մանգհութ» ավերիչ թայֆունն անցել է Ֆիլիպինների տարածքով սեպտեմբերի 16-ին և շարժվել դեպի Չինաստան: Չինական Գուանդուն գավառում առնվազն 4 մարդ է զոհվել, ավելի քան 3 մլն մարդ տարհանվել է:

«Մանգհութն» ավերածություններ է գործել նաև Հոնկոնգում, որտեղ ավելի քան 300 մարդ է տուժել: Դպրոցները դեռ փակ են, հասարակական տրանսպորտը մեծ խափանումներով է աշխատում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---